Ամուսինները պետք է ամբողջությամբ իրենց վստահեն Աստծուն: Նրանք պետք է ասեն. «Տեր իմ, դու հոգում ես մեր բարօրության մասին, «Թո՛ղ Քո կամքը լինի»» (Մատթ. 6:10): Այդ դեպքում նրանց խնդրանքը կկատարվի: Որովհետև Աստծո կամքը կատարվում է այն ժամանակ, երբ մենք ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի» և վստահությամբ հանձնում ենք մեզ Աստծուն: Սակայն մենք, չնայած որ ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի», միևնույն ժամանակ պնդում ենք մեր սեփական կամքը: Իսկ այդ դեպքում ի՞նչ կարող է Աստված մեզ համար անել:
Ես ուշադրություն եմ դարձրել այն փաստի վրա, որ որոշ հոգևորականներ այն ամուսիններին, որ խնդիրներ ունեն իրենց կանանց հետ` ասում են. «Համբերի՛ր, դա քո խաչն է: Ի՞նչ կարող ես անել: Այդպիսի համբերության համար Աստված քեզ կպարգևատրի»: