«Գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Սրբազան շարժման» գործով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ դատարանի վճիռը` 3 ամսով երկարաձգելու կալանքի ժամկետը, պարզապես ցույց է տալիս, որ գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու:

Շատերը կասեն, որ պարտվողականությունն արդարացնող ուժն առաջին անգամ չէ, որ հաշվեհարդար իրականացնելիս որևէ բան հաշվի չի առնում, ինչը չեմ առարկում, բայց այս մոտեցումը ռեժիմի համար դարձել է առօրյա գործիք:

Սեփական հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի` միայն թե մնան իշխանության և շարունակեն ծառայություններ մատուցել իրենց արտաքին հովանավորներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031