Լիդյա Մանթաշյանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս. դատավոր Ֆարխոյանը որոշեց

Շարունակվում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստը։

Սրբազան պայքարի աջակիցների ու ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հարցն է քննվում։

Քաղբանտարկյալներից Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը դատավոր Կարե Ֆարխոյանն անփոփոխ թողեց, ավելին, այն երկարացրեց 3 ամսով։

Մինչ այդ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ երաշխավորել էին Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության համար, սակայն դատավորը հրապարակեց նրա կալանքը երկարաձգելու որոշում։

Հիշեցնենք, որ Սրբազան Պայքարի  գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031