Apple ընկերությունը կարող է այս տարի թողարկել նոր բյուջետային MacBook՝ 599 դոլար մեկնարկային գնով, հաղորդում է DigiTimes-ը։ Նոր նոութբուքը կունենա 12.9 դյույմանոց էկրան և A18 Pro պրոցեսոր, որը կիրառվել է iPhone 16 Pro-ում: Փաստացի սա կլինի առաջին MacBook-ը, որը կօգտագործի նույն չիպը, ինչ iPhone-ը։
«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) փորձագետները ստեղծել են նոր մեթոդ՝ iOS-ով սարքերի այնպիսի բարդ լրտեսող ԾԱ-ով վարակման ցուցիչների հայտնաբերման համար, ինչպիսիք են Pegasus-ը, Reign-ը և Predator-ը: Ընկերությունը հայտնում է, որ մասնագետները մշակել են մի պարզ գործիք՝ Shutdown.log-ում նախկինում անհայտ հետքերը գտնելու համար, որպեսզի օգտատերերն ինքնուրույն ստուգեն իրենց iPhone սարքերը: «Կասպերսկի»-ի հետազոտողները […]
Կոնվերս Բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու եւ կանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից: