 
                        Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքի Վերիշեն բնակավայրից հյուսիս-արևելք ընկած հատվածում աշխատող էքսկավատորի ուղղությամբ
 
                                    Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ՀՀ պաշտպանության նախարարություն
 
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        