Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ

«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի մասին, որը պետք է առաջադրվեր այս շաբաթ, կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կուսակցության մամուլի ծառայությունից bm.ge-ին հայտնել են, որ վերջնաժամկետը երկարաձգվել է տեխնիկական պատճառներով, սակայն պատճառները չեն նշել։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ՝ հուլիսի 17-ին, Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական երազանք»-ի առաջադրվելիք թեկնածուի ինքնությունը և մանրամասները «հայտնի կդառնան հաջորդ շաբաթ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031