ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է հարձակումների մասին և սերտորեն համագործակցում է դաշնային և մասնավոր գործընկերների հետ, հուլիսի 20-ին գրել է The Washington Post-ը, որը միջադեպի մասին առաջինն է հաղորդել։ ։
Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին՝ ժամը 15:10-ից, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Հրազդանի բնակիչ 33-ամյա երիտասարդը հուլիսի 17-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանն է:
Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը ելույթ է ունեցել թուրքական ներխուժման 51-ամյակի կապակցությամբ Նիկոսիայի նախագահական պալատում կազմակերպված միջոցառմանը՝ ուղերձներ հղելով Կիպրոսի խնդրի և դրա լուծման հեռանկարների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Euronews-ը։
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ», որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ այդ՝ մեր հասարակության համար էական հարցերը հնարավոր է արծարծել բանիմաց փաստարկների հիման վրա հենվող ռացիոնալ քննարկումների միջոցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։
Ինդոնեզիայում լաստանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել։ 568 մարդ ողջ է մնացել։ KM Barcelona VA լաստանավը երթևեկում էր կանոնավոր երթուղով։ Դեպքը տեղի է ունեցել Թալիզե և Բիարո կղզիների միջև։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալների գինը վճարում է հայ ժողովուրդը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Խոր վշտով և ծանր սրտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Մասիսի Բժշկական Կենտրոնի վաստակաշատ մանկաբույժ, երկարամյա փորձառու մասնագետ, մեծ սեր և հարգանք վաստակած բժիշկ Սուվարյանը։
Հունգարիան Սերբիայի հետ քննարկել է երկու երկրի միջև նավթամուղի կառուցման հարցը ռուսական նավթի մատակարարումների համար. քննարկումներին մասնակցել են նաև Ռուսաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Երեկվանից համացանցում տարբեր օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի գրառմամբ, որտեղ նա կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» վերաբերյալ, և գրել, թե «պատրաստ» է։
Իսրայելի կողմից աս-Սուեյդայում և Դամասկոսում սիրիական կառավարական թիրախների վրա հարձակումները միակ միջոցն էին՝ դադարեցնելու Սիրիայի դրուզների «կոտորածը»։ Այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ այդ գիծը պատրաստել ու օգտագործել թե Ադրբեջանի և թե տարածաշրջանի համար։
Հարավային Կովկասում Երևան-Բաքու բանակցային ակտիվ գործընթացներին զուգահեռ՝ էլ ավելի են սրվում Մոսկվա-Բաքու հարաբերությունները: Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում Ռուսաստանի ուղղությամբ սուր հայտարարություններ ու քայլեր նախաձեռնելու համար: Իսկ Ռուսաստանում շարունակվում են ազգությամբ ադրբեջանցի գործիչների դեմ քրեական գործերն ու հետախուզումները, որոնք իշխանությունները բացատրում են բացառապես իրավական պատճառներով:
Բրիտանական The Times թերթը հանդես է եկել այն պնդմամբ, որ Չինաստանում կայանալիք տոնակատարության ժամանակ հնարավոր է երեք հաղթանակած երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։
ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանան է ժամանել հուլիսի 20-ին՝ տեղեկանալու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման մասին: Երկու շաբաթվա ընթացքում սա Բարաքի արդեն երկրորդ այցն է Լիբանան:
Վերջին տարիներին տեսել ենք՝ ինչ է նշանակում «հանուն ՀՀ»-ի․ «Մեր ձև»-ը ի բարօրություն 3 մլն մարդու է
Արդյունքում կսահամանափակվի ՄԱԿ-ի և նրա գործընկերների՝ Գազայում անվտանգ և արդյունավետ տեղաշարժվելու կարողությունը, ինչպես նաև «մարդասիրական օգնության հասանելիությունը, երբ դրա կարիքն ամենաշատն է»։
Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ միասին, որոնք հանդես են գալիս կրոնական ազատության պաշտպանությամբ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։
Ռուսական որոշ աղբյուրներ արդեն արձագանքել են Ալիևի՝ ռուսական կոորդինատներից հրաժարվելու որոշմանը՝ նշելով. «Ադրբեջանը որոշել է «ապրել» միջազգայի կոորդինատների համակարգի համաձայն, որքան հեռու դրանցով կարող է գնալ»:
Նշենք, որ անտառային հրդեհների հետևանքով արդեն տարհանվել է շրջանի երկու թաղամաս:
Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սկսած գրոհը նրա սեփական նախաձեռնությունը չէ. քրիստոնեության դեմ աշխարհով մեկ գնում է կատաղի պայքար, որը Հայաստանում իրականացվում է կարգալույծ նախկին քահանաների ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ։