
Այսօրվա զինվորականությունը կարո՞ղ է վտանգ ներկայացնել Փաշինյանի համար

Այս տարվա ապրիլին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից 2020թ. 44-օրյա պատերազմի համատեքստում մեղադրանքներ էր հնչեցրել զինվորականության և ՀՀ զինված ուժերի ռազմական նախկին ղեկավարության հասցեին և, մասնավորապես, հայտարարել.
«…Եվ նոր ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է ինչ-որ ձևով իրավիճակը փրկի, էդ ընթացքում պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը: Եվ ազգային, հայրենասիրական լոզունգների տակ ներսից սկսում են պետությունը քանդել, և փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ պետականությունը՝ որպես այդպիսին, վերանա, որ ինչ-որ զինվորական խումբ զավթի իշխանությունը, և Հայաստանի Հանրապետությունն ունենա էն ճակատագիրը, ինչ ունեցավ 1920 թվականին, օրինակ»:
Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ նույն օրը Վազգեն Մանուկյանը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը՝ ասելով, որ ողջ իշխանությունը պետք է հանձնվի բանակին, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել՝ շեշտելով, որ անվերապահորեն կատարելու են ՀՀ Գերագույն հրամանատարի հրամաններն ու որոշումները:
Իսկ 2020-ի նոյեմբերի 9-10-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր կապիտուլյացիոն եռակողմ փաստաթուղթը, ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն համատեղ ուղերձ են տարածել, որում կոչ էր արվում «զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»:
Բացի այս,նոյեմբերի 10-ին ԳՇ պետՕնիկ Գասպարյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ, և գուցե հորդորել քաղաքական կտրուկ քայլեր չանել: Այսինքն, եթե անգամվստահության հետ կապված որոշակի խնդիրներ ինչ-որ պահից առաջացել են Նիկոլ Փաշինյանի և բանակի կամ ռազմական ղեկավարության միջև, ապա դրանք ցայտուն և հրապարակային չեն եղել:
Եվ Նիկոլ Փաշինյանն անգամ սրերովչէր ընդունել 2020-ի նոյեմբերի 17-իԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը, որտեղ նա հայտնել էր, որպատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Այլ հարց է, որ Փաշինյանն այս մասին հիշել ու հերքել էր, երբ ԱԽ-Օնիկ Գասպարյան հեռահար «փոխհրաձգություն» էր սկսվել:
Ու միայն 2021թ. փետրվարի 25-ին էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը վերջինը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ, և ոչինչ, որ ինչպես մի առիթով ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էր ասել՝ «ԶՈՒ հայտարարության մեջ չկար պահանջ՝ եթե Փաշինյանը հրաժարական չտա այսինչ ժամկետում, ինչ է անելու զինվորականությունը, հետագա ինչ քայլեր են լինելու, այդ առումով զինվորականությանը հետևողական չլինելու մեջ մեղադրել չի կարելի»:
Այսինքն, ռազմական հեղաշրջման նպատակ ի սկզբանե Գլխավոր շտաբը չէր ունեցել:
Եվ 2023 թվականին Օրագիր.News-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը քննադատել էր բանակի այս կեցվածքը, իսկիշխանական լրատվամիջոցներին այդ ժամանակ Քննչական կոմիտեից ասել էին, որ այդ հարցազրույցին առնչվող վարույթ չկա նախաձեռնված:
Արդեն 2 տարի անց իշխանությունները հիշեցին «ռազմական հեղաշրջման» կոչի մասին:
Բայց հիմա մենք Սրբազանին առաջադրված մեղադրանքի փաստի վրա չենք շեշտը դնելու, այլ մեկ այլ հուզող հարցի:
Այն է՝ երբ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն անընդհատ գրում են, թե հոգևորականը ռազմական հեղաշրջում էր անելու, և իրենք էլ դրան խանգարել են՝ նրան կալանավորելով, գիտե՞ն, որ ռազմական հեղաշրջումներում որոշիչ է լինում զինված ուժերի մասնակցությունը, և որպես կանոն՝ ռազմական հեղաշրջումից հետո իշխանության է գալիս զինվորականությունը, ինչպես խորհրդարանից հայտարարել էր նույն Ալեն Սիմոնյանը:
Ասել կուզենք՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այսօրվա բանակը, երբ ունենք Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբ, և շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է, նման վտանգ ներկայացնո՞ւմ է…
Նշենք, որ հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, որում, մասնավորապես, նշում է.
«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի ևԳևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։