ԶՈՒ հայտարարության մեջ չկար պահանջ. եթե Փաշինյանը հրաժարական չտա այսինչ ժամկետում, ի՞նչ է անելու զինվորականությունը. Տիրան Խաչատրյան

Բագրատ Սրբազանը հանդիպել է զինվորականների հետ, հանդիպումն անցկացվել է դռնփակ:

Հանդիպումից առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում ոչ միայն դիրքեր ենք թողնում, այլև տարածք, ժողովրդին, կոտրում ենք ոգին և խորացնում ընկճվածությունը, այսինքն, խնդիրը նաև այս տեսակետից է պետք նայել:

«Սա հակառակորդի կամքն առանց ուժ գործադրելու ի կատար ածելու մոտեցում է: Հակառակորդի թելադրանքը կատարելու վերաբերմունք է, և ոչ միայն զինվորականության, այլև պետության, երկրի անվտանգության հետ կապված հարցերում»,- ասել է նա:

Հարցին՝ կարո՞ղ են ասել, որ Եկեղեցին 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալներից ավելի հետևողական եղավ, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Նպատակին հասնելու առումով երևի նկատի ունեք: Եթե հիշում եք տեքստը, դրանով պահանջվել է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, նաև հրամայականի տեսքով դրվել էր՝ եթե կլինեն ինչ-որ ընդհարումներ, բախումներ մեր ժողովրդի ու իրավապահ կառույցների միջև, որոնք այդ պահին դուրս էին եկել փողոց, հանկարծ այնպիսի լարվածություն կամ վիճակ չստեղծվի, որ ժողովուրդը տուժի: Պահանջը դրանք էին, իհարկե, առաջին պահանջը չի կատարվել: Բայց այնտեղ չկար պահանջ՝ եթե դուք չկատարեք կամ այսինչ ժամկետում դա չիրագործվի, զինվորականությունն ինչ է անելու, հետագա ինչ քայլեր են լինելու, այդ առումով զինվորականությանը հետևողական չլինելու մեջ մեղադրել չի կարելի»:

Տիրան Խաչատրյանը հաստատել է այն խոսակցությունները, որ եղել են գեներալներ, որոնք «հրաժարվել» են Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ հայտարարության տակ իրենց ստորագրությունից.

«Բայց հիմնական մասը դրանից չի հրաժարվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս