Իրանը խաղաղության կողմնակից է, բայց շարունակում է անսասան մնալ իր անվտանգության պաշտպանության հարցում. Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է, թշնամի է պատերազմին, բայց, միաժամանակ, վճռական է պաշտպանել իր սահմանները, անվտանգությունն ու ժողովրդին։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։

«Մենք հարուստ փորձ ունենք իրանական մշակույթի և քաղաքակրթության սրտում՝ մարդկության տառապանքները մեղմելու համար»,-ասել է Փեզեշքիանն Իրանի բնական և պատմական վայրերը ցուցադրող տեսանյութերին կից գրառման մեջ։

Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը լի է գեղեցկությամբ, բարեկամությունն առատ է երկրի յուրաքանչյուր անկյունում։

«Մենք միշտ ձգտել ենք կամուրջներ կառուցել այլ ազգերի հետ, այլ ոչ թե պատեր։ Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, պատերազմի թշնամիներ և միևնույն ժամանակ վճռական ենք Իրանի սահմանները, անվտանգությունը և ժողովրդին պաշտպանելու հարցում», – հավելել է Իրանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031