Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և «Լիվերպուլի» խաղացող Դիոգու Ժոտան

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

Վթարը տեղի է ունեցել Պալասիոս դե Սանաբրիա համայնքի մոտակայքում։

Ժոտան գտնվում էր ավտոմեքենայում իր 26-ամյա եղբոր՝ Անդրե Ժոտայի հետ, ով հանդես էր գալիս Պորտուգալիայի «Պենաֆիել» ակումբում։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Ականատեսների տվյալներով՝ մեքենան ամբողջությամբ պատվել է կրակով, իսկ հրդեհը տարածվել է նաև մոտակա բուսականության վրա։ Չնայած 112 ծառայության արագ արձագանքին, երկու եղբայրներն էլ տեղում մահացել են։

Դիոգո Ժոտան «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նա նաև Պորտուգալիայի հավաքականի կարևոր անդամ էր։ Հունիսին Ժոտան հայտնել էր իր ամուսնության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031