Եկեղեցական աշխարհաժողովների ժամանակ օրակարգում Հայաստանի ազատագրության հարցն էր. Միքայել Մալխասյան

Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանն այսօրվա համաժողովի ժամանակ հղում կատարեց 17-րդ դարի սկզբին Հայաստանում եղած պորտուգալացի միսիոներ Անտոնիո դե Գոովեային, որը գրել է, որ երբ մոտեցել է շատ վատ վիճակում գտնվող հայերի, ովքեր Արաքս գետն են անցել, մի մասը մահացել է, մյուսները՝  սոսկալի պայմաններում են եղել՝ հաց չեն կերել, ջուր չեն խմել, նրանց առաջարկել է Հռոմի պապի հայեցողության տակ լինել, հրաժարվել Հայ եկեղեցուց, ստացել է ուշագրվավ պատասխան։

«Հայերի պատասխանն է հետաքրքիր, ասել են՝ գնացեք այն կողմ, դուք գիտե՞ք՝ մենք ով ենք, մենք պետականույթուն ենք ունեցել, ունեցել ենք թագավորություն, և նորից ունենալու ենք այդ թագավորությունը, իսկ այս ամենը փորձություններ են, որոնցով մենք անցնում ենք և հաղթահարելու ենք այս փորձությունները։ Իսկ այդ պետականության մասին գաղափարը մարդիկ բնականաբար ստանում էին եկեղեցու միջոցով»,-նշեց պատմաբանը։

Միքայել Մալխասյանի խոսքով՝ Եկեղեցին ամեն հնրավարություն օգտագործում էր և գործնական քայլեր էր կատարում, որպեսզի պետականության  գաղափարը պահպանվի․

«Կոնկրետ Կաթողիկոսների օրինակներով հրավիրվում էին ժողովներ, որոնք ունեին հետաքրքիր առանձնահատկությունի տարբերություն կանոնական եկեղեցիների գերակշիռ մեծամասնության՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պատմականորեն իր կառավարման մեջ նաև աշխարհականների ներգրավվածություն է ունեցել, և սրանով է նաև ազգային եկեղեցի լինելու հանգամանքը ևս մեկ անգամ հաստատվում»,-ասաց պատմաբանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ եկեղեցական աշխարհաժողովների ժամանակ օրակարգում Հայաստանի ազատագրության հարցն էր․

«Սա ցույց է տալիս, որ եկեղեցին այդ գաղափարը ոչ միայն ուղղակի պահպանում էր մեր յուրաքանչյուր ծխական համայնքից ներս, այլ փորձում էր այդ գաղափարի հաջորդ աստիճանը հասցնել՝ գործնական քայլ, որպեսզի որոշակի նախանձախնդրություն ձեռք բերեն էլիտաները»,-նշեց Միքայել մալխասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս