
Հայ հիմնադիրներով Synthflow AI ստարտափը ներգրավել է 20 միլիոն դոլար և փոխում է ձայնային AI ծառայությունների ոլորտը

Synthflow AI ստարտափը, որը համահիմնադրել է Հակոբ Աստաբացյանը 2023 թվականին Բեռլինում, հայտարարել է 20 միլիոն դոլարի ներդրում ստանալու մասին A սերիայի փուլում։ Ներդրումը գլխավորել է միջազգային վենչուրային ֆոնդ Accel-ը, իսկ մյուս ներդրողների շարքում են Atlantic Labs, Singular և վաղ շրջանի աջակիցներ, այդ թվում՝ BigStory VC-ն։
Synthflow AI-ն առաջարկում է նոր սերնդի ձայնային արհեստական բանականության հարթակ, որը թույլ է տալիս առանց որևէ ծրագրավորման (no-code) ստեղծել և գործարկել AI ձայնային օգնականներ։ Այս գործակալները կարող են՝
- պատասխանել մուտքային զանգերին
- կատարել ելքային զանգեր
- պլանավորել հանդիպումներ
- ուղարկել SMS-ներ
և փոխանցել խոսակցությունը մարդու օպերատորին՝ անհրաժեշտության դեպքում։
Հարթակը նախատեսված է 24/7 ռեժիմով աշխատելու համար` ապահովելով բարձր արագություն և հասանելիություն։ Synthflow-ի գործակալները արձագանքում են միջինը <400 միլիվայրկյանում, ինչը համապատասխանում է մարդու խոսքի ընկալման բնական տեմպին։
Synthflow-ն այսօր արդեն սպասարկում է ավելի քան 1 000 բիզնեսի՝ մշակելով ամսական 5 միլիոնից ավելի զանգ։ Ընկերությունը հաղորդում է 99.9% համակարգի հասանելիության (uptime) մասին, ինչն այն դարձնում է հուսալի գործիք խոշոր բիզնեսների համար։
Հարթակը համատեղելի է միջազգային կարգավորումների հետ՝ ապահովելով GDPR, HIPAA, PCI-DSS համապատասխանություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել առողջապահության, ֆինանսների, կրթության և այլ զգայուն ոլորտներում։
Synthflow-ը առանձնանում է իր տեսողական ֆլոու-դիզայնի համակարգով, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել բարդ զանգերի տրամաբանություն՝ ընդամենը մի քանի օրում, առանց ծրագրավորման հմտությունների։ Այն ինտեգրվում է 200+ համակարգերի հետ, ներառյալ՝ Twilio, RingCentral, CRM և ERP լուծումներ։
Հարթակը հասանելի է նաև որպես white-label լուծում՝ BPO (business process outsourcing) ընկերությունների, օպերատորների և գործընկերների համար։
Ստարտափի համահիմնադիր Հակոբ Աստաբացյանի և նրա թիմի շնորհիվ Synthflow-ը դարձել է միջազգային շուկայում մեծ հետաքրքրություն վայելող լուծում: Ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր միջազգային ներկայությունը՝ ներդրումների շնորհիվ զարգացնելով տեխնոլոգիաները և ընդլայնելով հաճախորդների ցանցը։