Բաժիններ՝

Շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը

Շաքարի փոխարինիչները կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը:

Իսրայելցի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շաքարին փոխարինող նյութերը, որոնք օգտագործում են դիաբետով հիվանդներն ու քաշը նվազեցնել ցանկացողները, կարող են սպասվածին հակառակ ազդեցություն ունենալ:

Ուսումնասիրվել է տարածված փոխարինիչների (ասպարտամ, սախարին, սուկրալոզ) ազդեցությունը սկզբում մկների, այնուհետ նաև մարդկանց վրա: Պարզվեց, որ նրանց օգտագործումը հանգեցնում է գլյուկոզի հանդեպ տոլերանտության խանգարման:

– Մենք պարզեցինք , որ այս նյութերը բարձրացնում են արյան մեջ գլյուկոզի պարունակությունը, չնայած՝ օգտագործվում են հակառակ նպատակով, – ասում է հետազոտությունը կատարած բժիշկը:

Հետազոտությունը սկսել են մկներին փոխարինիչներից որևէ մեկն ամեն օր տալով: Մկների ստուգիչ խմբին շաքար են տվել: Պարզվել է՝ փոխարինիչներ ստացող մկների արյան մեջ գլյուկոզի պարունակությունը եղել է նույնիսկ ավել, քան շաքար ընդունող մկների արյան մեջ:
Շաքարի փոխարինիչների այս ազդեցությունը կապված է աղիքային միկրոֆլորայում նրանց առաջացրած փոփոխությունների հետ:

Իհարկե, շաքարի փոխարինիչների ընդունման և մետաբոլիզմի խանգարման միջև կապը դեռ պետք է ուսումնասիրվի, սակայն արդեն այսօր կարելի է խոսել շաքարի փոխարինիչների մասսայական օգտագործման վտանգավորության մասին: Մինչ այսօր դրանք համարվում էին բացարձակ անվտանգ և հասանելի էին ցանկացած խանութի դիետիկ սննդի բաժնում:

Տեսանյութեր

Լրահոս