Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր` «ռևանշիստներին» իրար հետևից կալանավորում են` Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նրանց, իհարկե, առաջին հերթին հաճույք է պատճառում այն ամենը, ինչը տեղի է ունենում արցախցիների ու այն անձանց հետ, ովքեր տարիներով պաշտպանել են Արցախը` իրենց ծառայությունից մինչև ներդրումներ, բարեգործություն:

Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30