Ավելի ուշ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ստենդավորումից հետո բավարար է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։
Սահմանադրական դատարանը (ՍԴ) բարեհաջող կերպով կործանելուց հետո այս իշխանությունները ձեռնամուխ եղան աշխատանքից ազատված ՍԴ դատավորների փոխարեն սեփական քիմքին հաճո անձանց նշանակել ՍԴ դատավորների պաշտոնում: