Բաժիններ՝

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի պատմության թանգարանին: Արդյունքում՝ կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի «Օրբելի եղբայրների տուն- թանգարան»  մասնաճյուղ։

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, նման որոշման ընդունումը  պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Թանգարանում առկա է 2823 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 8 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում, հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։

Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։

Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30