
Վահան Կոստանյանի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ

Ադիս Աբեբայում գտնվող Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սելմա Մալիկա Հադադիին:
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն՝ ակտիվացնել շփումներն ինչպես Աֆրիկյան միության, այնպես էլ՝ անդամ պետությունների հետ:
Երկուստեք ընդգծվել է կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության համար անհրաժեշտ իրավական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը 2026թ. Երևանում տեղի ունենալիք Կենսաբազմազանության COP-17-ին և 2027թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: