Նրա խոսքով՝ երբ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, հաստատվեց մի քանի հատվածներում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, սկզբում սյունեցիները շատ էին խոսում այդ ամենի մասին, բայց հիմա միայն մեկ բան են ասում. «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը լիներ, ապա ադրբեջանական զորքը դուրս կբերեին ՀՀ տարածքներից»։
«Այդ մարդը հայտարարել էր, որ մայիսի 28-ին պետք է զինվորական շքերթ անցկացնի, բա սա պատերազմ չի՞ բերելու, ըստ իր խոսույթի, հայտարարությունների, տվյալների նման բաները պատերազմ են բերում։ Ասում է՝ «Ես իշխանության չլինեմ, պատերազմ է լինելու», պարզապես ժողովրդին է վախեցնում, ինչ է՝ այս երկրում խաղաղությունն իրենի՞ց է կախված, այսինքն՝ ինքը ցմահ պետք է մնա իշխանության, որ հանկարծ պատերազմ չլինի՞։ Թոշակառուին էլ ասում է՝ «Ես չլինեմ, թոշակ չես ստանա», սա ի՞նչ է նշանակում, շատ պարզ է՝ քաղաքացուն ճնշելու, վախեցնելու ձև է, միջոց։ Այս մարդու արած այս քայլերն ինձ համար անընդունելի են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ ԵՄ ղեկավարության մոտ կա որոշում, որ Նիկոլ Փաշինյանին տան «քարտ-բլանշ», քանի որ ակնհայտ է՝ դրսում նա համաձայն է սպասարկել նրանց շահերը, իսկ երկրի ներսում կարծես թե ստացել է ինդուլգենցիա անելու այն, ինչ պետք է վերարտադրությունն ապահովելու համար։
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլորը պետք է հարկ վճարեն, այդ թվում՝ արտագնա աշխատողները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախկին ԲՀԿ-ական, իսկ այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ունի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ մտահոգություններ և ուզում է դրանք փոխանցել նրան։
Օգոստոսի 19-ին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրավոր դիմել էր կառավարության աշխատակազմին՝ պահանջելով օգոստոսի 23-ին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես Էդգար Ղազարյանն էր հայտարարել՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։