
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են նոր բանակցությունների շուրջ

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ։
Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Կողմերը համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ, մենք անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Բացի այդ, Ֆիդանը նշել է Ստամբուլում նախորդ բանակցությունների ընթացքում երկու կողմերի մասնագիտական մոտեցումն ու պատրաստվածությունը։
Հհիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։ Կողմերը քննարկել են միմյանց առաջարկված հրադադարի մասին հուշագրերը և պայմանավորվել են փոխանակել գերիներին։