Բաժիններ՝

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով

Հայաստանի հրաձգության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցի երկու մարզիկով:

Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։

Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031