Բաժիններ՝

Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի  28-30-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Մայիսի  28-30-ը՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 28-30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ մայիսի  28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս