
ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին կրճատվել է 52.9 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 52.9 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 6 մլրդ 277.8 մլն դոլար:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ապրիլին մեկամսյա կտրվածքով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.5 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 50.1 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 764.8 մլն դոլար:
Արտահանումն այս տարվա առաջին չորս ամիսներին կրճատվել է 60.4 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 420.4 մլն դոլար: Ընդ որում, մարտի համեմատ ապրիլին աճել է 9.9 տոկոսով, սակայն 2024 թվականի ապրիլի ցուցանիշից պակաս է եղել 57.3 տոկոսով ու կազմել է 711.5 մլն դոլար:
Ներմուծումը հունվար-ապրիլին 46.5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 857.4 մլն դոլար: Ապրիլին՝ մարտի համեմատ, աճել է 1.2 տոկոսով, սակայն նախորդ տարվա ապրիլի համեմատ կրճատվել է 43.8 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 53.3 մլն դոլար: Հունվար-ապրիլ ամիսներին ԱՄՆ 1 դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը եղել է 394.24, իսկ ապրիլին՝ 390.71 դրամ: