
Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից:
«Ամռանը փոփոխություն եմ ուզում: Շնորհակալ եմ «Լոկոմոտիվ»-ին, թիմի գլխավոր մարզչին, բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Ես հասկանում եմ իրավիճակը և ընդունում եմ այն արժանապատվորեն։
Մրցաշրջանից հետո կլինի երկխոսություն, որը ես ինքս կխնդրեմ ղեկավարությունից։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն։
Ցավոք, չորս տարվա ընթացքում ես ոչինչ չեմ հաղթել։ Դժվար է մի ամբողջ տարի լռել»,- Տիկնիզյանի խոսքերը փոխանցում է Metaratings-ը: