Էդ արդարանալուն միտված հարցազրույցն իրեն չի փրկելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը (ինչպես փոխանցել են լրագրողները), որ ՀՀ ամենահարուստ մարդը Նիկոլ Փաշինյանն է, և դրան հասել է կոռուպցիոն ճանապարհով:

«Կարծում եմ՝ ինքը պիտի բժիշկի դիմի, եթե նման հայտարարություն է արել: ՀՀ-ում բոլորը գիտեն՝ ով է ամենահարուստ երկրի ղեկավարը, և ում դեմ է այս պահի դրությամբ 200 մլն դոլարի… Ավելի լավ կլիներ ինքը խոսեր՝ էդ 200 մլն-ը Ղարաբաղի՞ց էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայի՞ց էին որպես օգնություն ստացել, որտեղի՞ց է էդ 200 մլն դոլարը, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը: Դեռ ինչքան բան է բացահայտվելո՜ւ, էսքանի հայց ներկայացվել է: Էդ արդարանալուն միտված հարցազրույցն իրեն չի փրկելու: ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է: Պատերազմից հետո շատուշատ մարդիկ Հանրապետության հրապարակում իր դեմքի ջղաձգումները տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծ չվերադառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս