Տիրանայի գագաթնաժողովում Նիկոլի կեցվածքը քաղաքական իմաստով դարձավ ոչ թե խաղաղության, այլ հանձնման, ոչ թե դիվանագիտության, այլ հպատակի վկայություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ալբանիայում մի տարածված թևավոր խոսք կա․ ասում են՝ «s’ka burrë që shet atdheun e vet pa turp», եթե բառացի թարգմանենք, նշանակում է՝ «նա, ով իր հայրենիքը վաճառում է, տղամարդ չի, այլ ամոթ»։

Ճակատագրի հեգնանքով, թե նախախնամությամբ, երեկ հենց Տիրանայում, Նիկոլը բառացիորեն մարմնավորեց այդ ամոթը՝ ծուռ վզոց ու գլխահակ կանգնելով Էրդողանի դիմաց, իսկ Ալիևի կողքին՝ անորոշ, խառը ժեստերով, անհասկանալի շարժումներով, սառած հայացքով, անադեկվատ։ Այսպես կոչված «երկրի ղեկավարից», ում հողերը օկուպացված, սահմանները՝ ձևախեցված թշնամու բուլդոզերներով, այլ կերպար սպասել չէր էլ կարելի։ Նախօրեին Նիկոլը լուռ հարմարվում է իր «ռեգիոնալ վերադասների» ներկայությանը և գնում սրճելու։

Տիրանայի գագաթնաժողովում Նիկոլի կեցվածքը քաղաքական իմաստով դարձավ ոչ թե խաղաղության, այլ հանձնման, ոչ թե դիվանագիտության, այլ հպատակի վկայություն։ Ու երբ նա վերադառնա ու կրկին հայտարարի, թե Հայաստանը «ամենաինքիշխան» է իր ղեկավարությամբ, սկսի հոխորտալ ընդդիմադիրների վրա, մատ թափ տալ ու սպառնալ՝ «լցնել ԱԱԾ պադվալները», հիշենք այս կադրը՝ Էրդողանի ստվերում կանգնած վախեցած հայացք, Ալիևի կողքին՝ կեղծ ժպիտով անհոդաբաշխ դեմքը։

Երեկ Նիկոլ կանգնած էր Էրդողանի դիմաց՝ ոչ որպես պետության ղեկավար, այլ որպես աշխարհաքաղաքական «անտեր»՝ «գեպոլիտիկ ընկեցիկ»։ Նրա հայացքում հստակ կարդացվում էր աղաչանք՝ «հայր փրկիր ինձ, տեր եղիր, մի թող ինձ մենակ, պաշտպանիր իշխանությունս»։ Նա հասկանում է, որ ինքն այլևս «զրո։ է և իր միակ փրկությունն իր թուրքական տերերն են։

Սա այլևս պարզապես դիվանագիտական ձախողում չէ։ Սա բացահայտ աղերսն էր՝ սեփական ժողովրդի հաշվին փրկել անձնական իշխանությունը։ Նրա համար կարևոր չէ Սյունիքի անտառը, սահմանը, զինվորը, նահատակները կամ ինքնիշխանությունը։ Նիկոլն ունի մեկ առաջնային խնդիր՝ իշխանության շարունակականությունն ամեն գնով։ Եվ այդ գինը, ինչպես տեսնում ենք, վճարվում է ոչ թե իրենից, այլ պետությունից՝ կփոխի Սահմանադրությունը, գերբը, Ադրբեջանի ցանկացած պահանջ կբավարարի դրա դիմաց։

Տիրանայի կադրերը դրվեցին մեր պետական գոյության դատի սեղանին։ Այսօր մեր երկիրը ներկայացվում է մեկը, որը պատրաստ է վաճառել ամեն ինչ, եթե դրա դիմաց կպահի իշխանությունը։ Եվ հենց այստեղ է, որ ալբանական ասացվածքը ստանում է ճշգրիտ նշանակություն հայկական քաղաքականության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս