
ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի 2 բարձրաստիճան պաշտոնյաների և 2 ֆինանսական միջնորդների նկատմամբ՝ Իրանի կողմից աջակցություն ստացող խմբին ֆինանսական փոխանցումների համակարգման գործում դերակատարության համար: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Այդ անձինք բնակվում էին Լիբանանում և Իրանում և աշխատում են «Հեզբոլլահ»-ին արտասահմանյան դոնորներից գումար հասցնելու ուղղությամբ:
Ֆինանսների նախարարությունից նաև նշել են, որ արտասահմանյան նվիրատվությունները կազմում են խմբի բյուջեի զգալի մասը։