
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունը հասել է 327 մլրդ դոլարի

Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության» (DEİK) նախագահ Նայիլ Օլփաքը կազմակերպության գլխավոր կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ասուլիսի ընթացքում Օլփաքը նշել է, որ DEİK-ն ունի 153 աշխատանքային կոմիտե և պատրաստվում է ևս մեկն ավելացնել:
Բացի այդ, նա անդրադարձել է Եվրամիության անդամ երկրների հետ իրականացված առևտրի վերաբերյալ տվյալներին:
Ըստ այդմ՝ Թուրքիա-ԵՄ երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 327 մլրդ դոլար: Հավելվել է նաև, որ այդ գործընթացը բավական կայուն ընթացք ունի: