Բաժիններ՝

Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է:

Փաշինյանըբարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար:

Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ տպավորված է հայ երիտասարդների հետ հանդիպմամբ: Յոշիակի Դեյմոն Հագիվարան հավելել է, որ այսօրվա հանդիպումը ցույց է տվել, որ երիտասարդները մեծ հետաքրքրվածություն ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ և զարգացման հեռանկարներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031