
«Քեզ դուրս կշպրտեմ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասաց, թե նրանց տեղն ԱԱԾ պադվալն է։
Նա հունից դուրս եկավ, երբ պատգամավոր Աննա Գրիգորյանը նրան հարց ուղղեց Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի, կոռուպցիայի վերաբերյալ։
Փաշինյանը բոլորին սպառնաց, թե «կլցնի ԱԱԾ պադվալը» և հորդորեց՝ «ներվերը չուտեն»։ Լարված իրավիճակից հետո Ալեն Սիմոնյանը Քրիստինե Վարդանյանին հորդորեց Նիկոլ Փաշինյանի հետ «դու»-ով չխոսել։
«Տիկի՛ն Վարդանյան, կգնաս «դու»-ով քո ղեկավարի հետ կխոսես, նստիր տեղդ, «դու»-ով չխոսես, եղա՞վ։ Չափերիդ մեջ մնա ու «դու»-ով չխոսես, քեզ այս դահլիճից դուրս կշպրտեմ։ Ասում եմ՝ դուրս կշպրտեմ, նստիր տեղդ, ես մինչև իշխանություն ունենալն էլ եմ այսպես խոսել՝ քեզ հետ էլ, քո շեֆերի հետ էլ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում