«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարները, որոնք քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն այս պրոլոգով սկսեց քաղաքապետ Ավինյանը՝ դիմելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։