
«Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Մամուլի ազատության օրը՝ գրելով.
«Այսօր Մամուլի ազատության օրն է:
Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարիներին մեր աչքի առաջ է. տպագրից ռադիո, հեռուստատեսությունից համացանց ու բլոգոսֆերա: Իսկ մամուլի բարոյական էվոլյուցիայի բանալի բառը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն է: Այ հենց այստեղ է ամենակարևոր ջրբաժանը: Իրականում ազատ է տվյալ լրատվամիջոցը, թե ոչ, ամենալավը գիտեն այդ լրատվամիջոցի աշխատակիցները: Եվ վստահ եմ, որ հիմա բոլոր լրագրողներն ու իրենց խմբագիրները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը:
Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ:
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, սրբագրողներ, հաղորդավարներ:
Ցանկանում եմ, որ ձեր ազատությունը լինի անսահման, և որ միշտ ձեզ առաջնորդի անաչառությունը: Թող երբեք ձեր արած աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի ու համոզմունքների հետ:
Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»: