Բաժիններ՝

Շատ համեղ տորթ՝ ընկուզեղենով, մանդարինով, դարչինով և չրերով

Բաղադրիչները`

Խմորի համար`

• ալյուր- 200 գ

• շաքարավազ- 155 գ

Կարդացեք նաև

• ձիթայուղ- 60 մլ

• թեյ 200- մլ

• սոդա- 5 գրամ

• քացախ- 15 մլ

• դարչին- 5 գրամ

• բոված գետնանուշ- 70 գրամ

• աղ

Միջուկի համար`

• բանան- 1 հատ

• մանդարին- 2 հատ

• ծիրանի չիր- 60 գրամ

• չամիչ- 60 գրամ

• ընկույզ- 100 գրամ

• նուշ- 50 գրամ

• մեղր- 30 գրամ

• շաքարի փոշի

Պատրաստման եղանակը`

Թեյին ավելացնել շաքարավազը, ձեթը, աղը։

Սոդան խառնել ալյուրի հետ և ավելացնել հեղուկ զանգվածին, խառնել։ Պետք է ստացբի հարթ, առանց գնդիկների խմոր։

Բոված գետնանուշը մանրացնել, դարչինի հետ ավելացնել խմորին, խառնել։ Ավելացնել քացախը, և շարունակել խառնել։ Լցնել յուղաթղթով ծածկած ձևամանի մեջ, թխել 180°-ում 30 րոպե։

Միջուկի համար անհրաժեշտ է եռման ջրով թրջել չիրն ու չամիչը։ Մանդարինը և բանանը մաքրել, բոլոր բաղադրիչները միասին հարել բլենդերով։

Խմորը կիսել երկու շերտի, արանքում քսել միջուկը։ Վրան ցանել շաքարի փոշի, զարդարել ընկուզեղենով, չրերով և մանդարինով։

Այս տորթը, թեև, ընդունված է թխել պահքի օրերին, սակայն շատերն այն պատրաստում են ոչ միայն այդ ժամանակ։ Այն շատ համեղ է և հարուստ է վիտամիններով։

Տեսանյութեր

Լրահոս