Դիմում եք ԵՄ-ին միանալու համար, բայց մասնակցում եք Մոսկվայի շքերթներին․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

«Դեռ ինչքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ դիմում եք, որ միանաք ԵՄ-ին, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին»,-Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին ժամանակ նման հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին։

Էստոնացի լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ խնդիր չեն դնում՝ որևէ ուղղությամբ հարաբերությունների վատացման.

«Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև կարող է լինել տեսական երկու մոտեցում՝ խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ, և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակիցը չենք։ Մեր մոտեցումն է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որտեղ ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են։ Ակնհայտ է, որ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, հատումներ, և մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, ազնվությամբ, մեր բացությամբ՝ մեր բոլոր գործընկերների առաջ»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նա նշեց, որ այդ ուղղությամբ ամենօրյա ռեժիմով աշխատում են, հետևողական և վճռական են այդ հարցում։

«Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղությունը հաստատվիմենք չենք շեղվելու այս ճանապարհից։ Ցանկացած տեղից ցանկացած ինֆորմացիա, որ դուք կստանաք, թե՝ ՀՀ կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, իմացեք, որ դա չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս