Արդեն յոթ տարի բոլորին հայտնի «իսպանական ամոթ» ախտանիշն ամեն օր զգացող հայ հասարակությունն անցած շաբաթ ապրեց նաև էստոնական ամոթ, որի պատճառած նստվածքի քաղաքական կեղտը բազմապատիկ ավելի է ընդգծվում Տալինի փողոցների մաքրությունից ապրված ինֆանտիլ հիացմունքի ֆոնին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
«Ալիևի պատկերացմամբ՝ պատերազմում պարտված կողմը պետք է եթե ոչ՝ օկուպացվի, ապա՝ չունենա բանակ։ Հայաստանին պարտադրում են Ալեքսանդրապոլի պայմանագիր, հայի ինքնության վերացում։ Դա է գինը»։
«Դեռ ինչքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ դիմում եք, որ միանաք ԵՄ-ին, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին»,-Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին ժամանակ նման հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին։
Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ էստոնացի գործընկերոջը ներկայացրել է «ՀՀ-ԵՄ վերջին զարգացումները, ՀՀ քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի աջակցությունը՝ դեպի ԵՄ տանող բարդ և երկարատև ճանապարհին», և շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար։
Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում վերջին շրջանում նորությունների, Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների միջև հանդիպումների բացակայության, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չիրականացման և ամենաբարձր մակարդակով Թուրքիայի կողմից նախապայմանների հռչակման ֆոնին հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը նրան է շնորհավորել գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։