ՌԴ ազդեցությունից ազատվելը, ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելը սկզբունքային որոշումներ են․ Միչալ

Էստոնիայի վարչապետ Միչալն ուրախ է, որ «Հայաստանը որդեգրել է փիլիսոփայական մոտեցում, այն է՝ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են»։

Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշեց, որ սա նշանակում է՝ ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ, ըստ նրա՝ էլ ավելի լավացնելու հայ ժողովրդի կյանքը։

«Հետևաբար՝ այս բարեփոխումների առումով հարաբերությունները խորացնել ԵՄ հետ կարող է շատ լավ խթան լինել, եթե տեսնեք, թե ինչ քայլեր են արդեն իսկ արվել՝ ազատվել ՌԴ ազդեցությունից, որոշումներ կայացնել սահմանային պաշտպանության հետ կապված։ Այս գիտակցված ընտրությունը՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները ԵՄ հետ, ես կարծում եմ՝ սրանք սկզբունքային որոշումներ և ընտրություններ են։ Վարչապետը նկարագրեց, որ սա շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանում։ Էստոնիան կարող է օգնել մեր թվային պետության փորձով»,-ասաց Էստոնիայի վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս