«Հայաստանը, մինչ այս իշխանությունները, աշխատանքներ էր իրականացնում, որպեսզի տարբեր պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, նաև որպեսզի այն կարևոր գործիք լինի պայքարելու ՀՀ անվտանգության համար»։
«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե Արցախն ուրանալուց, հայկական ինքնությունը ոտնատակ տալուց, Հայաստանի սուվերեն տարածքները թուրքին հանձնելուց հետո չոտնձգեր Ցեղասպանությունը, պահանջատիրությունը, մեր հիշողությունը»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։