Բաժիններ՝

«Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին ՀՀ օրենքը։

Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ։

Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ այս անհեթեթ օրենքը չեղարկված չէ։ Մեր կողմից առաջ քաշած պայմանները մնում են ուժի մեջ։

Շարունակում ենք պնդել, որ այս օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, քաղաքացիների բանկային գաղտնիքին տիրանալու, դրա վրա «խաչ քաշելու» և ՀՀ քաղաքացիների վրա հավելյալ հարկային բեռ սահմանելու համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից։

Այս օրենքը, ամենաշատն ազդում է սոցիալապես առավել խոցելի խավի վրա։

ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930