Բաժիններ՝

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան` Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի կազմում ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, արծաթ նվաճեցին Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզի արժանացան Գառնիկ Չալոյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Կանանց թիմից արծաթ մեդալներ նվաճեցին Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930