Բաժիններ՝

Սևան-Երևան ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «HONGQI» էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ազատ Օ․-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում իր վարած «HONGQI» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930