Էն հակաարցախյան կեղտոտ քարոզը, որ ամենօրյա ռեժիմով տարվում է իշխանականների կողմից հովանավորվող կայքերով, խոսում է ժողովրդի նկատմամբ սրանց իրական պատկերացումների մասին․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էն այլանդակությունները, հակաարցախյան կեղտոտ քարոզը, տեղեկատվական խայտառակ օպերացիաները, որ ամենօրյա ռեժիմով տարվում է իշխանականների կողմից հովանավորվող կայքերով, սոցէջերով, խոսում է պետության, ժողովրդի նկատմամբ սրանց իրական պատկերացումների մասին:

Ազգային ժողովի բարձր ամբիոնից մեծ մեծ խոսելով, ֆանտաստիկ «ռազմավարություններ» ներկայացնելով չի, եթե չես հասկանում, կամ հասկանալով փորձում ես պետության համար առաջնային և կենսական նշանակություն ունեցող ազգամիջյան համերաշխությունը վերածել ազգամիջյան պառակտման, ինչն իր հերթին շղթայական բերելու է պետական ինստիտուտների թուլացման, արտաքին ուժերի միջամտության ռիսկերի և բազմաթիվ այլ սպառնալիքների:

Այ էս ձև, իրենց աթոռը պահելու համար, դրել քլունգով քանդում են ամեն բան, ինչը կապված է նորմալ պետություն ունենալու և կառուցելու բանաձևի հետ…»:

Տեսանյութեր

Լրահոս