«Տիկտոկյան աստղ Փաշինյանը հիմա էլ պարում է՝ պատկերացնելով՝ ձեռքինը մարդու գլուխ է. դե՛, մարդու ներաշխարհ է, ի՞նչ կարող ենք ասել». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց՝ մի քանի շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշեց տեկտոնիկ ոճի պարի շարժումներ հիշեցնող գործողություներով նկարագրել Քի Վեսթյան բանակցությունները և դարձավ տիկտոկյան աստղ, դրանից հետո անձամբ մտածում էր, որ այլևս որևէ բանի վրա չի զարմանում։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը որոշեց բառիս բուն իմաստով պարել ՀՀ ԱԺ ամբիոնից, ընդ որում՝ ինքը պատկերացնում էր, որ իր ձեռքում կտրած գլուխ է, մարմնի այլ մասեր։ Դե, մարդու ներաշխարհի մասին ես մեկնաբանություններ չեմ անի, մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն։ Փաշինյանն ամեն ինչ է անում՝ «օդնոկլասսնիկիի» ստատուսները հավաքում է իրար գլխի ու համարում է, որ գաղափարախոսություն է գեներացրել, անում է ամեն ինչ, բացի իր խոստացածից՝ չի հրապարակում բանակցային փաթեթները։

Ես ուզում եմ հասկանալ, որ մարդը, որը պատրաստ էր ՀՀ ստրատեգիական ռեզերվը, պատրաստը ո՞րն է, Կառավարության նիստին հրապարակել է՝ գաղտնիք չէր համարում, այստեղ համարում է։ Իրենց ճաշ եփելը, քնել-արթնանալը, սափրվելը ցույց են տալիս, իսկ այն, ինչը ժողովուրդը պետք է իմանա՝ չեն ուզում ցուցադրեն»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նրա կարծիքով՝ հիմնավոր կասկած կա, որ իշխանությունը վախենում է, երբ հրապարակվեն բանակցային փաթեթները՝ այս «բոյի սուտ» չեն կարողանալու հորինել, որպեսզի իրենց արդարացնեն։

Կարդացեք նաև

«Մի կասկածեք ինքներդ ձեզ վրա, դուք ցանկացած սուտ կարող եք հորինել։ Նույն ճակատագրին է արժանացել նաև 44-օրյայի հետաքննությունն իրականացնող հանձնաժողովը, որովհետև ինքնին աբսուրդ է, քանի որ, երբ մեղավորները քննում են հանցագործությունը, դա ինքն իրենով աբսուրդ է։ Բայց ամեն դեպքում սա օրենքի հստակ պահանջ է, հրապարակե՛ք, թե՞ ձեզ միայն շոուն էր հետաքրքրում, որ բանակի վրա դնեն 44-օրյայի պարտությունը։

Խորհուրդ բոլորիդ՝ ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը, ավելի լավ է՝ իմ նշած փաստաթղթերը հրապարակեք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս