Բաժիններ՝

Մրգային թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ՝

•  կարագ- 125 գ
• թթվասեր- 125 գ
• շաքարավազ- 1 ճ/գ
• ալյուր- 250 գ (1,5 բաժակ )
• վանիլին
• նարնջի կամ կիտրոնի կեղև՝ ըստ ցանկության

Միջուկի համար՝

• պովիդլո մրգային

• շաքարի փոշի՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը՝

Կարագը նախապես փափկացնել, հարել շաքարավազով, վանիլինով և թթվասերով։

Ավելացնել ալյուրը և հունցել։ Ստացված խմորը բաժանել 2 մասի, փաթաթել սննդի տոպրակով և դնել սառնարանում 1 ժամ։

Ջեռոցը տաքացնել 180-190°։

Խմորը գրտնակել երկար ուղղանկյունաձև, վրան լցնել պովիդլոն, փաթաթել և բաժանել հատվածների։

Թխել 20 րոպե։ Ջեռոցից հանել և վրան ցանել շաքարի փոշի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս