Բաժիններ՝

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ դեպքի մասին ահազանգը ստացել են ապրիլի 12-ին ժամը 08:15-ին:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս