
Դմիտրիևը և Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպում են անցկացրել

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթկոֆի հետ:
Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ըստ նրա տվյալների՝ Դմիտրիևը և Ուիթքոֆը ավտոշարասյունով մեկնել են հյուրանոցից:
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան։ Նա խոստացել է տեղեկացնել, եթե Սթիվեն Ուիթքոֆը հանդիպում անցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Սա վերջին ամիսներին Ուիթքոֆի երրորդ այցն է Ռուսաստան։ Նա ավելի վաղ Ռուսաստան էր այցելել և Պուտինի հետ հանդիպել մարտի 13-ին։
Իսկ փետրվարին Թրամփի բանագնացը Մոսկվա էր գնացել՝ ամերիկացի բանտարկյալ Մարկ Ֆոգելին հայրենիք վերադարձնելու։