Բաժիններ՝

Երևանում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Երևանում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին ժամը 12։52- ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։17-ին։

Շտապօգնության աշխատակիցները տուժածներից մեկին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս