Բաժիններ՝

Պատրիարք Կիրիլը Մարգարիտա Սիմոնյանին շքանշանով է պարգևատրել

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և շնորհել Իշխանուհի Օլգայի 3-րդ աստիճանի եկեղեցական շքանշան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հաշվի առնելով ձեր ներդրումը ժամանակակիցների կյանքում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում, ինչպես նաև նշվող տարեդարձի առիթով, արդարացի եմ համարում Ձեզ արժանացնել Իշխանուհի Օլգայի շքանշանին (III աստիճան)»,- ասված է պատրիարքի շնորհավորական ուղերձում։

Հավելենք, որ նախորդ տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։

Հիշեցնենք, որ Սիմոնյանն այսօր նշում է 45-ամյակը։ Ավելի վաղ տարեդարձի առիթով Սիմոնյանին շնորհավորել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930