
Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր ակումբի կազմում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ֆակել»-ին և առավելության հասավ գերխոշոր` 5:0 հաշվով:
«Կրասնոդար»-ի կազմում գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ով նոր է ապաքինվել վնասվածքից:
Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 49 միավոր:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1215816