Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր Ալիևին. սա խնդրանքի, ծնկի իջնելու նման մի բան է. Օհանյան

Ադրբեջանը ՀՀ իշխանություններից պահանջում է արագացնել իրենց պահանջների կատարումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Վերջին օրերին սահմանին հնչած կրակոցները և Ադրբեջանից եկող ապատեղեկատվությունը տեղեկատվական պատերազմի մի մասն են, որոնք ուղղված են հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն և ՀՀ իշխանություններին՝ արագացնելու Ադրբեջանի պահանջների կատարումը, որոնք ներկայացվում են խաղաղության պայմանագրից զատ»,- ասաց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ քաջ ծանոթ է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը։ Նրանք փորձելու են առավելագույնը կորզել Հայաստանից և այս փուլում խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։

Օհանյանը պատմեց, որ խոսել է Սյունիքի Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչների հետ, նրանք հայտնել են, որ կրակում են գյուղի վերևում գտնվող ադրբեջանական դիրքերից։

«Սա նշանակում է, որ կրակոցները Հայաստանի ուղղությամբ են»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս