Բաժիններ՝

Պորտուգալիայի նախագահն արձակել է խորհրդարանը

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ստորագրել է հրամանագիր Հանրապետության ժողովը (միապալատ օրենսդիր մարմին) արձակելու մասին։ Այդ մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Հանրապետության նախագահը…. ստորագրել է հրամանագիր Հանրապետության ժողովի արձակման և մայիսի 18-ին օրենսդիր մարմնի ընտրությունների նշանակման մասին», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Առաջիկա ընտրությունները կլինեն արդեն երրորդը վերջին երեք տարվա ընթացքում։

Խորհրդարանն արձակելու մասին նախագահի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մարտի 11-ին պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած կառավարությանը՝ փետրվարին սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին:

Այն ժամանակ տեղական զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել էին տեղեկություններ Spinumviva ընկերության գոյության մասին, որը պատկանում է վարչապետի ընտանիքին։ Ընդ որում, ընկերությունը հիմնադրվել է այն ժամանակ, երբ Մոնտենեգրուն ակտիվորեն չէր մասնակցում քաղաքականությանը։

Ընդդիմությունը սպառնացել էր խորհրդարանական հետաքննություն սկսել ընկերության նկատմամբ՝ պնդելով, որ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն օգուտ են բերել Մոնտենեգրուին՝ որպես վարչապետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս